Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՇՎԻ ՆՍՏԵՔ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

«ՄԱԿ-ի կոնվենցիայով, բնօրրանից մարդկանց զանգվածային գաղթը նշանակում է ցեղասպանություն: Արդեն 15 տարի մեր ազգը ցեղասպանվում է, օրական մարդիկ հայրենիքից գաղթում են. դրան նպաստում է եւ այսօրվա իշխանությունների եւ երեկվա իշխանությունների վարած քաղաքականությունը»,- դժգոհում է «Արդարություն» դաշինքի ԱՄՆ լիդերներից Արմեն Զատիկյանը:

Նրա կարծիքով, այսօրվա իշխանությունը երեկվա շարունակությունն է, հենց այդ պատճառով էլ 15 տարվա աղմկահարույց սպանություններից որեւէ մեկը չի բացահայտվում:

Զատիկյանը նաեւ նկատում է, որ արդեն 114 տարի դաշնակցականների կագախոսն է «Դեպի երկիր», իսկ այսօր, լինելով իշխող կուսակցություն, քանի՞ դաշնակցական վերադարձավ հայրենիք: Իսկ հայրենիք վերադառնալու իրական ցանկություն ունեցող մարդիկ, մասնավորապես ինքը՝ Արմեն Զատիկյանը, քաղաքացիություն չի ստանում:

«Սփյուռքը ազգի մի մասն է, որը գոյացել է ոչ թե քմահաճությամբ, այլ ցեղասպանության հետեւանքով, եւ այսօր ազգային հարցեր լուծել առանց սփյուռքի, առնվազն դավաճանություն է»,-ասում է Ա. Զատիկյանը: Նա հարցնում է, թե քանի հազար դոլար է պետք մի մարդուն արտասահմանում ուսման տալու համար: Բնականաբար, շատ, իսկ քանի հազար ակադեմիական կրթություն ստացած ու իսկապես ազատ շուկայական հարաբերություններից հասկացող անհատներ կան սփյուռքում, որոնք կարող են նպաստել հայրենիքի բարգավաճմանը:

Արմեն Զատիկյանը նորից կոչ է անում ընդդիմությանը հաշվի նստել սփյուռքի ներուժի հետ եւ օգտագործել այդ հզոր ռեսուրսը: