Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արյամբ ազատագրված տարածքները վերադարձման ենթակա չեն

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում միջնորդական առաքելության հիմնական բեռը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա: Վերջիններս կամ լռում են, կամ էլ հրապարակ են նետում ազատագրված տարածքների վերադարձման հարցը: Ընդամենը շաբաթներ առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն առաջարկեց երեք, իրենց բնորոշմամբ ՝ գրավյալ շրջանների հանձման տարբերակը: Մինչ ՀՀ իշխանությունները կփորձեն դուրս •ալ այս առաջարկի տակից,. փորձեցինք ճշտել թե ինչպես են վերաբերվում այս առաջարկին մեր համաքաղաքացիները:

Արա Զաքարյան ( փաստաբան)

Նման պայման ինձ համար անթույլատրելի է: Ազատագրված բոլոր տարածքները համարում եմ հայկական: Ոչ մի պայման չի կարող հիմք հանդիսանալ տարածքները վերադարձնելու համար, առավել եւս, որ այդ տարածքները ազատագրվել են արյան գնով: Ըստ իս, եթե որեւէ մեկը այդպիսի քայլի գնա, դա կլինի դավաճանություն:

Ռոլանդ Ավետիսյան (լեզվաբան)

Ազատագրված տարածքների համար արյուն է թափվել, ոչ մի դեպքում ոչ մի պայմանի համաձայն չեմ լինի:

Հովիկ Մեդոյան ( ինժեներ)

Ցանկացած դեպքում համաձայն չեմ լինի, որովհետեւ դա գրավել ենք արյան գնով եւ անմիտ կլինի ընդհանարպես վերադարձնելը: Կարող է ինչ-որ փոխզիջման տարբերակ լինի, սակայն ամբողջովին հետ տալը անիմաստ է: Կարելի է վերադարձնել այն տարածները, որոնք դուրս են Լեռային Ղարաբաղի տարածքից, ասենք՝ Քելբաջարը: Արցախի մասին ընդհանրապես խոսելն անիմաստ է եւ ոչ էլ Լաչինի, քանի որ այն կենսական նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի համար:

Արսեն Գրիգորյան (թոշակառու, չցանկացավ լուսանկարվել)

Եթե դրանք մեր տարածքներն են, պետք է մնան մեզ: իշխանություններն են որոշում կայացնում, բայց ժողովուրդը ոչ մի պայման չի ընդունի, արյուն է թափվել դրա համար, զոհեր են եղել, հիմա վերցնեն հետտան: Բա ինչի՞ համար էր նախագահի փոխվելը, մյուսի նշանակելը:

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԸ: