Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Քաղաքականություն

Վրաստանի կրթական համակարգում սպասվում են լուրջ փոփոխություններ, որոնք կարող են ծանր անդրադառնալ երկրի ոչ վրացական դպրոցների ճակատագրի վրա: Կրթական բարեփոխումների նախագծում նախատեսվում է երկրի բոլոր պետական դպրոցներում հիմնական առարկաների դասավանդումն անցկացնել վրացերենով: Ոչ վրացական դպրոցներում, մասնավորապես ազգային փաքրամասնությունների դպրոցներում իրենց լեզվով պահպանվելու է միայն մայրենիի դասավանդումը:

Կրթական բարեփոխումների այս նախագիծը նպատակ ունի արագացնել հայաբնակ եւ ադրբեջանաբնակ շրջանների ինտեգրումը պետությանը:

Ա-Ինֆո գործակալության հաղորդմամբ, հայկական շրջանների կրթության բաժիններում դժգոհություն է արտահայտվել այն կապակցությամբ, որ հայկական դպրոցները գործնականում 99 տոկոսով զրկվում են մասնագետներից, եթե նույնիսկ դպրոցների վրացականացումը աստիճանական բնույթ կրի: Վրացերենին տիրապետող մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ են հսկյական միջոցներ, որն այսօր պետությունը չի կարող տրամադրել: