Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺՄ-ական ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎՃՌԻՆ

Քաղաքականություն

ԱԺՄ կուսակցության անդամ, ընդդիմության ցույցերին ակտիվ մասնակցության համար ձերբակալված Լավրենտի Կիրակոսյանի հետագա ճակատագիրը այսօր եւս չորոշվեց դատարանում:

Արմավիրի առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարությունը երեկ որոշվեց հետաձգել, որպեսզի մեղադրյալի փաստաբանն այսօր հանդես գար պաշտպանական ճառով: Սակայն, փաստաբանն այսօր վատառողջ էր եւ դատական նիստն այսօր չկայացավ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 22-ին ժամը 12-ին:

Հիշեցնենք, որ Լավրենտի Կիրակոսյանի համար մեղադրյալը դատարանից պահանջում է 2 տարի ազատազրկում: