Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»

Քաղաքականություն

ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կար§որում է հատկապես Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին: Լիարժեք բանակցություններն, ըստ նրա, կլինեն այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն լիարժեք մասնակցի բանակցություններին:

«Առաջինը, անկլավային վիճակում Ղարաբաղը չի կարող մնալ, անմիջական կապ պետք է ունենա Հայաստանի հետ, երկրորդ, Ղարաբաղը չի կարող որ§է կարգավիճակով մնալ Ադրբեջանի կազմում կամ նրա ենթակայության տակ որ§է ձ§ով, § երրորդ. Ղարաբաղը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենան անվտանգության հզոր երաշխիքներ», - հայտարարեց Օլեգ Եսայանը:

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից փորձեցինք ճշտել մանրամասներ ԱՄՆ այցից, բայց Ղարաբաղին վերաբերող որ§է բան նա չասաց: Նշեց, որ շատ կար§որ հանդիպումներ է ունեցել, խոսվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի ներգրավման խնդրի մասին: Հիմնական անդրադարձը եղել է հայ-թուրքական սահմանի բացմանը, որին պետք է հասնել միայն քաղաքական երկխոսության արդյունքում, ասաց նա: