Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր Խորհրդարանում իր աշխատանքը սկսեց Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը: Հրավիրված էին 20 երկրից 40 պատգամավոր, որոնք կամ օտարերկրյա խորհրդարանանների հայ պատգամավորներ էին, կան բարեկամության խմբերի անդամներ:

Բոլորն իրենց խոսքը սկսում էին նրանից, որ հայ ժողովրդի հետ ունեն ընդհանուր արմատներ, պատմական բարեկամություն § մեծ Սփյուռք:

Հաջորդ ընդհանուր թեման իրենց § Հայաստանի բարեկամության թեման էր ու հայերի ցեղասպանության խնդիրը: ԱՄՆ-ից Ջոն Կիրակոսյանը դժգոհեց ցեղասպանության հանդեպ իր երկրի վերաբերմունքից:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լ§ոն Մկրտչյանն էլ հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչումը մեզ համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ նպատակին հասնելու համար: Նպատակն այն է, ըստ Լ§ոն Մկրտչյանի, որ ճանաչվի հայերի ոտնահարված իրավունքը, իսկ դրա համար նախ§առաջ պետք է Թուրքիան ճանաչի մեր ցեղասպությունը § փոխհատուցի վնասը, որովհետ§ միայն այդպես է հնարավոր խուսափել հետագայում նման ոճրագործություններից:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերություների հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հայտարարեց, որ այս համաժողովը պարտավոր է իր գնահատականը տալ § բոլոր ուժերը կենտրոնացնել Ղարաբաղի հարցը լուծելու համար: Այսօր Լեռնային Ղարաբաղը թե§ զարգանում է ժողովրդավարական ճանապարհով, բայց նա շրջափակված է § զրկված հաղորդակցական ուղիներից:

Այս խորհրդաժողովի նպատակն է սատարել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կատարելագործման, անվտանգ § ապահով զարգացման ու բարգավաճման գաղափարի վրա հիմնված բարեկամությանը:

Այս վեհաժողովը ստեղծելու է տարբեր ոլորտներում աշխատող հանձնաժողովներ, երկու տարին մեկ անգամ գումարելու է լիագումար նիստեր: Ըստ Արթուր Բաղդասարյանի, խմբերը գործելու են անխափան ու ապահովելու են աշխարհի հայ պատգամավորների ու հայերի բարեկամների ընկերությունը: