Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ

Մշակույթ

Դեռ չեն ավարտվել Արամ Խաչատրյանի 100- ամյակին նվիրված միջոցառումները, սակայն արդեն խնդիրներ են ծավալվել Արամ Խաչատրյանի թանգարանի շուրջ. պաշտոնանկ է արվում տուն- թանգարանի հիմնադիր տնօրեն Գոհար Հարությունյանը:

Երկու օր առաջ նրան կանչել են Մշակույթի եւ երիտասարդության նախարարություն, որտեղ նախարարը տնօրենին տեղեկացրել է, որ նա այլեւս թանգարանի տնօրեն չի լինելու: Նախարարի որոշմամբ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու է երիտասարդ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, իսկ Գոհար Հարությունյանը պիտի զբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը:
Նախարարի այդ որոշումը բացատրվում է Գոհար Հարությունյանի տարիքով:

Հովիկ Հովեյանն այսօր ցանկացել է թանգարանի աշխատակազմին ներկայացնել նոր տնօրենին:

Ի դեպ, Գոհար Հարությունյանը նախկին նախարարի պաշտոնավարման ժամանակ կնքել է աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը վերջանալու է մյուս տարվա մարտ ամսին: