Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

220 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Տնտեսություն

Համաշխարհային Բանկը որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել 220 միլիոն դոլարի վարկ, որը ծախսվելու է 2005-2008 թվականների ընթացքում: Տրամադրվող օգնությունն ուղղվելու է տարբեր ոլորտների:

Գումարը պետք է ապահովի Հայաստանի բնակչության բարեկեցությունն, ուստի տրամադրվող գումարով աշխատանքներ կծավալվեն գործարար միջավայրի, աշխատատեղերի ստեղծման, առողջապահական, կրթական եւ այլ համակարգերի բարելավման ուղղությամբ: Սակայն այս անգամ առավել ուշադրություն կդարձվի Հանրապետության գյուղական շրջաններին:

ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն «թեեւ 2000 թվականին Հայաստանում գրանցվել է ակտիվ տնտեսական աճ, այնուամենայնիվ, հանրապետության առջեւ դեռեւս ծառացած են բազում խնդիրներ: Հայաստանի բնակչության կեսը շարունակում է ապրել աղքատության մեջ: Տնտեսական աճը սահուն չի եղել եւ գյուղական վայրերը ավելի եւ ավելի են ետ մնացել զարգացումից: Բարձրակարգ կրթություն, առողջապահություն եւ բազային ծառայություններ ստանալն ավելի անմատչելի է դարձել: Այդ իսկ պատճառով Համաշխարհային Բանկի նոր ռազմավարությունն ուղղված է լինելու Հայաստանի մարզերին»: