Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊԸ ԼՈԻԾԱՐՄԱՆ ԵԶՐԻՆ է

Հասարակություն

«Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպությունը կանգնած է լուծարման շեմին»,- այդ մասին լրագրողներին հայտնեց կազմակերպության իրավական բաժնի ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նախապատմությունը եղել է այն, որ «Մեդիա Գրուպ»-ը «Համաշխարհային ուսուցում» ՀԿ զարգացման ծրագիր է իրականացրել: Ծրագրի մեջ ընդգրկվել են 12 աշխատողներ. նրանցից 7-ը վարձատրվող աշխատողներ էին, իսկ 5-ը՝ կամավոր, որոնք ընդգրկվել են իրենց դիմումի համաձայն:

Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղը ստուգումներ է անցկացրել այդ կազմակերպությունում եւ ասել, որ կամավորներ չպիտի լինեն, նրանց պատկերացմամբ կամավորները թաքնված վարձու աշխատողներ են:

Ըստ իրավական բաժնի ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ստուգումները անցկացվել են բազմաթիվ խախտումներով, եւ նրանց պարտադրել են 10-օրյա ժամկետում մուծել 652.000 դրամ:

Մեդիա Գրուպը դիմել է Վանաձորի տնտեսական դատարան, որը ակտն անվավեր է ճանաչել: Այնուհետեւ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամը դիմել է Վճռաբեկ դատարան, եւ հունիսի 3-ին վճիռ է կայացվել, ըստ որի պարտադրվել է ընկերությանը վճարել 500.000 դրամ:

Նրանք նամակներ են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, սոցիալական ապահովության վարչության պետին:

«Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավական բաժնի ղեկավար Էդմոն Մարությանի խոսքերով, որոշ իշխանավորների «ջանքերով», որոնք չգիտեն, թե ինչ է կամավորությունը լուծարվում է քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

Կազմակերպությունը բոլոր հիմքերն ունի Եվրոդատարան դիմելու, սակայն, ըստ Էդմոն Մարությանի, մինչեւ հարցին լուծում տրվի, այդ ՀԿ-ն կդադարի գործել: