Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ ՊԱՀԱՆՋԱՏԵՐՆ ԵՆՔ»

Հասարակություն

«Մեր փառավոր հաղթանակների կողքին ամեն անգամ պիտի հիշենք, որ մենք ունենք սուրբ տարածքներ, որոնք պիտի ետ վերադարձվեն»,- հուզումնախառն, գրեթե արտասվախառն ձայնով հայտարարեց ՝ պատմաբան Կիմ Ղահրամանյանը իր՝ «Հողը կանչում է» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Հյուսիսային Արցախի պատմությանը նվիրված այս գիրքը առիթ էր դարձել հասարակական-քաղաքական մի հանդիպման, որը կազմակերպել էին «Մռավի ղողանջներ» թերթի խմբագրությունը § «Տաթ§» գիտակրթական համալիրը :

«Ղարաբաղը միայն Շուշին, Ստեփանակերտը չի»,- հայտնեց Կիմ Ղահրամանյանը՝ ասելով, որ մենք այսօր պիտի հայտարարենք, որ «մեր գերության մեջ գտնվող տարածքների պահանջատերն ենք»:

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանի կարծիքով, եթե այսօր համակերպվենք Հյուսիսային Արցախի կորստի հետ, վաղը կորցնելու ենք Մարտակերտը, Ասկերանը,Շուշին, Լաչինը, Գորիսը: «Հետո Երեւանը».- տեղից լրացրեց հրապարակոս Հրաչյա Մաթեւոսյանը:

Զորի Բալայանն այսօր հարկ համարեց ասել, որ չի կարելի արցախյան շարժումը համարել միայն ղարաբաղցիներինը, այն ամբողջ հայ ժողովրդինն է:

Պատմաբան Ալեքսանդր Մանասյանն էլ հայտարարեց, որ մենք ազգովի պիտի պահանջենք իշխանություններից, նախագահից մշակել բանաձեւեր, որոնցից մեկը պիտի օգտագործվի ժողովրդական դիվանագիտության, մյուսը պետական դիվանագիտության մեջ: