Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՓՈՂ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ

Հասարակություն

Ավարտական վկայականներ ու ընթացիկ գովասանագրեր հանձնելու համար աշակերտներից հավաքում են գումարներ: Գերազանցիկ երեխաների ծնողները ստիպված են գրախանութներից գնել գովասանագրեր, իսկ որպեսզի այդ գովասանգրարեը լրացվեն, դրա համար §ս գումարներ են հավաքում:

Ինչ վերաբերում է ավարտական 8-րդ, 10-րդ դասարանցիների ավարտական վկայականներին, ապա դրանք §ս վաճառվում էին, իսկ բոլորովին վերջերս դպրոցներում դասղեկները հայտարարել են. վկայականները մենք ենք տալիս, բայց դրանք լրացնելու համար պետք է վճարել 1000 դրամ:

Այս իրողություններն այսօր կրթության ոլորտի պատասխանատուները հերքել են, տեղեկացնելով, թե իրենք պետպատվերի շրջանակներում ձեռք են բերել վկայականներ ու գովասանագրեր § դրանք ուղարկվել են կրթության վարչություն:

Բայց սա չի նշանակում, որ դպրոցներում փող չի հավաքվում, § ուրեմն վարչությունում փնտրեք կոռուպցիայի տարրերը։