Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԼՍՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

Հասարակություն

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում պետք է շարունակվեր «Հանրապետություն» կուսակցության եւ ԵԿՄ Գյումրու կառույցների ղեկավար Աշոտ Զաքարյանի գործով դատական լսումը։

Սակայն, ամբաստանյալի շահերի պաշտպան Սոս Գրիգորյանի չներկայանալու պատճառով` նախագահող Հովհաննես Մալխասյանը նիստը հետաձգեց մինչեւ հունիսին 10-ը, քանի որ Աշոտ Զաքարյանը եւս չցանկացավ առանց փաստաբանի շարունակելու դատական նիստը։

Հիշեցնենք, որ յսօր նիստում դատական վիճաբանությունների փուլն էր, կողմերը հանդես էին գալու պաշտպանական եւ մեղադրական ճառերով, որից հետո դատարանը պետք է կայացներ դատավճիռը։

«Ցայգ» հեռուստաընկերություն