Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ, ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԳՈՐԾ Է

Քաղաքականություն

Արդարություն խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանը, անդրադառնալով գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու դատարանի որոշմանը, հայտարարեց, որ իրենք ունեն նաեւ այլ տեղեկություններ, մասնավորապես, որ Վաղարշակ Հարությունյանին առաջարկվել է կոչ անել ընդդիմությանը եւ ժողովրդին` հանրահավաքներ չանել, եւ այդ կոչի դիմաց ինքը ազատ կարձակվի:

«Նա այդպիսի բան չի անի եւ հանրահավաքները կշարունակվեն»,- հայտարարեց Գրիգոր Հարությունյանը: Քաղբանտարկյալների խնդրին անդրադարձավ նաեւ Էմմա Խուդաբաշյանը, որը Ռոբերտ Քոչարյանին հիշեցրեց, որ ներողամտությունը աստվածահաճո գործ է: Նա Քոչարյանին ու կոալիցիային դիմում էր ՀԺԿ ական Էդգար Առաքելյանի համար:

Տիկին Խուդաբաշյանի կարծիքով, Էդգարը քավության նոխազ դարձավ, ու այսօր կոալիցիան պետք է շրջվի դեմքով դեպի ժողովուրդը եւ ազատ արձակի Էդգարին: