Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՄԱՅԱԿԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Քաղաքականություն

2004 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանից հեռացել է 135 հազար 297, իսկ վերադարձել ընդամենը 109 հազար 842 քաղաքացի: Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը այս թվերը հրապարակելուց հետո մեղադրանքն ուղղեց ընդդիմությանը. «Ինչո՞ւ մեզանում չիրականացվեց վարդերի հեղափոխությունը», իր հարցին ինքն էլ պատասխանեց. «Հասարակությունը չի հավատացել նախագահափոխության հայտարարություններին ու նաեւ հիասթափվել է ընդդիմության առաջնորդների ունակություններով իշխանությունը փոխելու առումով»:

Հմայակ Հովհհանիսյանի հայտարարություններից ընդդիմությանը փորձեց պաշտպանել «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նա պարզապես նշեց, որ իշխանափոխությունը հասարակական պահանջ է եւ իրականանալու է, իսկ վարդերի հեղափոխություն իրենք վարդերի հեղափոխություն չեն խոստացել, իսկ հեղափոխության մասին հայտարողին հումորով է վերաբերվում: