Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՉԻ ԼԻՆԻ

Քաղաքականություն

«Չարտոնված հանրահավաք՝ ի պաշտպանություն իշխանություններին չի լինելու»,- այդ մասին հայտարարեց Հայաստանի Առաջադիմական Երիտասարդական կուսակցության նախագահի տեղակալ Սարգիս Հարությունյանը:

Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ ընտրված նախագահ է: ՀԱԵԿ-ի եւ «Ազատ Հայք Առաքելություն» հասարակական- քաղաքական կազմակերպության կարծիքով, երկրի ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է:

Ըստ նրանց՝ «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը իրականացնում են բիզնես- ծրագիր, որը զուրկ է գաղափարախոսությունից:

Ի դեպ, ասուլիսի ընթացքում «Ազատ Հայք Առաքելություն» կուսակցության նախագահը հայտարարեց, որ դատի են տվել «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ին:

2003թ. հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 6-ը իրենց գրասենյակի հեռախոսակապը չի գործել, ինչի պատճառով խափանվել է «Ազատ Հայք Առաքելության» ընդհանուր ժողովը: Այսօր նրանք ԱրմենՏելից պահանջում են իրենց արժանապատվությանը, բարի համբավին, պատվին պատճառված վնասի հատուցում:

Նկատենք, որ կուսակցության նախագահը չգիտեր՝ իրենց կուսակցությունը գրանցվա՞ծ է, թե ոչ: Կուսակցության գրանցված լինելու մասին նրանց հայտնեցին լրագրողները: