Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ՏԵՂԱՇԱՐԺԵԼ ԴԻՐՔԵՐԸ

Քաղաքականություն

Նախորդ գիշեր Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի մոտ ադրբեջանական բանակը փորձ է արել դիրքերը տեղաշարշել` առաջ տանել դեպի գյուղի պոմպակայանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո ծառայությունից տեղեկացանք, որ փորձը կանխվել է հայկական բանակի միջամտությամբ: Այդ ժամանակ ադրբեջանցիները անկանոն կրակ են բացել Բերքաբեր գյուղի վրա, որին հաջորդել է հայկական կրակահերթ` թշնամուն լռեցնելու նպատակով:

Փոխհրաձգության հետեւանքով բարեբախտաբար Հայկական բանակի եւ խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան: