Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԵՐԸ

Քաղաքականություն

Այսօր Գյումրիում շարունակվեց ընդդիմության դեմ հարուցված հերթական քրեական գործի լսումը: Գյումրիի առաջին ատյանի դատարանում ԵԿՄ անդամ, «Հանրապետություն» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության անդամ Աշոտ Զաքարյանի դատն էր:

Այսօր հարցաքննվել են տուժող Արթուր Սահակյանը, որին իբր հրել է Զաքարյանը, § 2 վկա: Նրանց ցուցմունքները խիստ տարբերվում էին նախաքննական ցուցմունքներից. դատարանում նրանք պնդում էին, որ Աշոտ Զաքարյանի գործողություններում դիտավորություն չի եղել, նա ընդամենը փորձել է հասարակական կարգը պահպանել: Եվ տուժողը § վկաները նման ցուցմունք են տվել:

Դատական այսօրվա նիստին ներկա էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ երբ դահլիճ են բերել Աշոտ Զաքարյանին, ներկաները բուռն ծափերով են նրան դիմավորել:

Դատական նիստը, որ վարում էր դատավոր Հովհաննես Մալխասյան, ընդհատվեց վիճաբանությունների փուլում, որովհետ§ մեղադրողը պատրաստ չի էր ճառին: Դատավարությունը հետաձգվեց մինչ§ վաղը ժամը 16-ը:

Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը, որը ընդամենը մեկ տարի առաջ զբաղեցնում էր Գյումրիի ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, նախընտրական շրջանում քաղաքական հայացքների համար ազատվեց պաշտոնից, իսկ այսօր մեղադրվում է 258 հոդվածի 3-րդ մասին 1, 2 կետերով՝ /հասարակական կարգը խախել, խուլիգանություն/:

Նա մասնակցել է Գյումրիում ընդդիմության հանրահավաքին, որի ժամանակ գրանցվել է միջադեպ: Աշոտ Զաքարյանը նա§ օգնել է նույն գործով դատապարտված Տեր-Մարգարյանին փախչել. ոստիկաններին հաջողվել է վերջինիս հայտնաբերել միայն Արզականի հատվածում: