Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐԸ ՆՇԱՆԱԿԵՏԸ ԳՏԱՆ

Քաղաքականություն

Հայաստանյան իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում գտել են մի նոր ոլորտ, որտեղ պայքար ծավալելը առավել առաջնային են համարում: 1999 եւ 2003 թթ. Սրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան եւ դրա լրացուցիչ արձանագրությունների վավերացման հարցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը բավական հետաքրքիր հայտարարություններ արեց:

Թեեւ պարոն Հարությունյանի ասածն ընդանրապես կապ չուներ ներկայացվող միջազգային պայմանագրերի հյետ, այնումանեյնիվ, օգտվելով առիթից պատգամավորը հայտարարեց. «Մամուլում սպրդած ինֆորմացիայի համաձայն այսօր ստեղծվել է կոռուպցիայի նոր տեսակ: Կուսակցություններ են հայտնվել, որոնք փողեր են ստանում դրանք «լվանալու» կամ չգիտեմ ինչ նպատակով: Դա ամենավտանգավոր կոռուպցիան է»:

Ըստ էության հայտարարությունը նույպես ինչ-որ չափով վտանգավոր էր, քանի որ որեւէ կոռումպացված կուսակցության անուն չնշվեց: Իսկ հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ վերջին շրջանում մամուլում տպագրվում են նյութեր, որոնք վերաբերում են միայն ընդդիմադիր կուսակցություններին, որոնք իբր «դրսից» գումարներ են ստանում: