Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈԳԱ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Հասարակություն

Ա-ԻՆՖՈ գործակալությունը տեղեկացնում է, որ Նինոծմինդայի շրջանի մոտ հազար հինգ հարյուր հայ բնակիչ ունեցող Փոգա գյուղը չունի գործող եկեղեցի, մինչդեռ գյուղում հոտ չունեցող վրացական եկեղեցին ունի հզոր վանական համալիր, կուսանոց:

Ստեղծված իրավիճակում Փոգան կանգնած է իր ժողովրդագրական եւ հոգեւոր-կրոնական պատկերը փոխելու իրական վտանգի առջեւ: Այժմ գյուղացիները գյուղում եկեղեցի կառուցելու, հոգեւորական պահելու խնդրանքով ստորագրահավաք են անցկացնում` դիմելու Ամենայն Հայոց կաթողիկոսին: