Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՄ ՔԱՀԱՆԱՆ» ԾՐԱԳՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հասարակություն

Արարատյան Հայրապետական թեմի www.araratian-tem.am ինտերնետային կայքում գործում է «Իմ քահանան» ծրագիրը, որտեղ մշտապես ներկայացվում են հարցազրույցներ երիտասարդներին հուզող տարբեր թեմաների շուրջ:

«Իմ քահանանան» ծրագրի առաջին հյուրերն են Հովհանննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Տ. Եսայի քահանա Արթենյանը եւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հյուրերը բացատրում են հարստության եւ մեղքի յուրովի ընկալումները, մարդկային փոխհարաբերությունները ըստ Աստվածաշնչի, քաղաքականությամբ զբաղվելու, մեծ գումարների հետ գործ ունենալու եւ հոգեւոր արժեքներով առաջնորդվելու, բարեպաշտ քրիստոնյա լինելու սկզբունքները:

Այս շաբաթ «Իմ քահանան» ծրագիրը հյուրընկալել է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի միաբան Տ. Ասողիկ քահանային եւ հասարակական գործիչ Գայանե Մարկոսյանին: Հյուրերն իրենց գաղափարներն ու վերլուծությունները ներկայացնում են քաղաքացիական հասարակության, հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների գործառույթների ու թերությունների մասին:

Էլեկտրոնային փոստը անանունության հնարավորություն է ընձեռում, ինչը նամակագիրները կարեւորում են հատկապես անձնական բնույթի հարցերի դեպքում:

«Հիմնականում մարդիկ ուզում են ծանոթանալ,թե ինչպիսին է եկեղեցին, սա այն ոլորտն է, որին մենք ուշադրություն չենք դարձրել, այսօր մարդիկ ուզում են ինտերնետով մեղքերի թողություն անել, սակայն դա հնարավոր չէ»,- ասում է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը ասաց, որ այս ծրագրի նպատակը կյանքի ճանապարհ անցնող հայորդիներին, հոգեւորականներին հաղորդակից դարձնելն է:

«Հնարավոր է տարվա վերջում ծրագիրը դառնա առանձին էջ, նաեւ գիրք տպագրվի»,- ասաց «Իմ քահանան» ծրագրի հեղինակ Էլզա Մանուկյանը: