Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐՋԻՆ ԵՌՕՐՅԱՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր խորհրդարանը սկսվեց ԱԺ վերջին եռօրյայի աշխատանքը: Օրակարգում ընդգրկված են մոտ 2 տասյակին հասնող հարցեր: Այսօր կլսվի ՀՀ պատվավոր կոչումների մասին օրինագիծը` երկրորդ ընթերցմամբ, ՀՀ-ում ստուգումների կազմակերպման § անցկացման մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցը § այլն:

Արդեն քննարկված հարցերի մեջ է «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Այս եռօրյայում կլսվի ՀՀ ԿԲ 2003 թ տարեկան հաշվետվությունը § ՀՀ 2003 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու հարցը:

Պատգամավորները առանձնապես ակտիվ չեն: Քննարկումներն անցնում են գրեթե կիսադատարկ դահլիճում: «Ժողովրդական պատգամավոր» խումբը քվորում ապահովելուց հետո, օրինակ, դուրս եկավ դահլիճից § չի մասնակցում նիստին: Նրանք գնացել են հիվանդանոց` իրենց գործընկերոջը տեսակցության, դեռ մյուս պատգամավորներին էլ հրավիրում էին: