Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԱՄԵՆԸ 10 ՆՈՐՄԱԼ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆ

Հասարակություն

Մայրաքաղաքի 270 բենզալցակայաններից 125-ը ենթակա են ապամոնտաժման, իսկ 30-ն արդեն ապամոնտաժվել է: Սա նշանակում է, ըստ Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, այդ օբյեկտները մինչ օրս գործել են առանց որեւէ նախագծի եւ թույլտվության:

Քաղաքապետարանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 105 բենզալցակայաններում անհրաժեշտ է կատարել նախագծային փոփոխություններ՝ պարտադիր չափորոշիչներին համապատասխանեցնելու համար: Փաստորեն, ընդամենը 10 բենզալցակայան է համապատասխանում անհրաժեշտ չափորոշիչներին: