Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ»

Քաղաքականություն

Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին մտահոգված Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսեր դիմում-նամակ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, որ առաջացել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ գնդակահարվեցին ՀՀ գործադիր § օրենսդիր մարմինների ղեկավարները, սոցիալ- տնտեսական տագնապալի դեգրադացիայի միտում § քաղաքական իրավիճակի ապակայունացում է արձանագրում:

Ընդ որում, ընդդիմադիր ուժերը, որոնք ժողովրդավարական զարգացումներին աջակցելու, նա§ Ռուսաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդման նպատակ ունեն, հետապնդվում են ժողովրդավարությանը խորթ մեթոդներով:

Այդ շարքում են իհարկե ընդդիմադիր առաջնորդների հետապնդումները, ձերբակալությունները § հարուցված քրեական գործերի դեպքերը: Հանրապետության ղեկավարությունը վերջին ընտրություններից սկսած չարաշահելով Ռուսաստանի աջակցությունը, սկսել է արհամարհել Հայստանի ներքաղաքական իրավիճակը:

Դա չի կարող բացասաբար չանդրադառնալ Հայաստանի նկատմամբ ՌԴ քաղաքականության վերաբերյալ մարդկանց ընկալման վրա: Սա անկասկած լուրջ սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի, այլ§ երկրու երկրների համար շատ կար§որ հարաբերությունների զարգացման ու տարածաշրջանում ապակառուցողական փոփոխությունների համար:

Դիմում ենք Ձեզ, խնդրելով օգտագործել ձեր անձնական հեղինակությունն ու ազդեցությունը Հայաստանի ղեկավարության վրա, որպեսզի օգնեք հայ ժողովրդին` դուրս գալ տնտեսական ու քաղաքական փակուղուց § իրականացնել իրենց հնարավորությունը ժողովրդավարության ու Հայստան- Ռուսաստան պատմական միության ամրապնդման գործում»:

Այս նամակի տակ ստորագրել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Ա.Ս. Սարգսյան, Կ. Ս. Դեմիրճյան, Ա.Ա Սարկիսով:

Նամակի պատճեն, չճշտված տեղեկություններով, ուղարկվել է նա§ ՀՀ նախագահի նստավայր: