Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ. ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ` ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ

Քաղաքականություն

Այսօր Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Հ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, դռնփակ նիստում բավարարեց դատախազության միջնորդությունը գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի խափանման միջոցը §ս 2 ամսով երկարաձգելու կապակցությամբ:

Քննիչի միջնորդության միակ հիմնավորումն այն էր, որ հանրահավաքները շարունակվում են, իսկ Վաղարշակ Հարությունյանը ազատության մեջ վտանգ է ներկայացնում: Ստացվում է, որ 12 կուսակցություն` իրենց լիդերներով, պատգամավորներով, քաղաքական խորհուրդներով վտանգ չեն ներկայացնում, իսկ գեներալ-լեյտենանտը այս երկրում ամենավտանգավոր «հանցագործն է»:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի բողոքը վճռաբեկ դատարանը օրենքի խախտումով առայժմ չի լսել: Նա բողոքարկում էր Վաղարշակ Հայությունյանի հանդեպ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը: Ու դեռ դողոքը չլսած, նոր որոշում է կայացվում:

Նկատենք, որ Վաղարշակ Հարությունյանը մեղադրվում է իշխանություն յուրացնելու համար` ՀՀ Քր. Օր.-ի 300 հոդված/ 10-15 տարի ազատազրկում/, 301 § 318 հոդվածներով` իշխանությունը բռնի զավթելու կոչեր, իշխանություններին վիրավորել/ մինչ§ 4 տարի/:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանին սակայն ներկայացված են միայն հոդվածները, թե որոնցով են իրեն մեղադրանք առաջադրել, բայց արարքը, ինչն ինքը իբր «գործել է», չի ներկայացվում:

Ինչ§է: Վաղարշակ Հարությունյանը ոչ մի ցուցմունք չի տվել § որ§է թղթի տակ չի ստորագրել: