Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Հասարակություն

Ըստ Ա-ԻՆՖՈ-ի, Թբիլիսիի հայ համայնքը, ըստ պաշտոնական տվյալների կազմում է մոտ 135.000 մարդ: Այս բավականին մեծ համայնքն ունի 8 հայկական դպրոց, որոնց վիճակն անմխիթար Այս 8 դպրոցներում միասին վերցրած հաճախում են մոտ 900 աշակերտ, մինչդեռ քաղաքի ռուսական դպրոցների աշակերտների մեծամասնությունը հայեր են:

Հայկական դպրոցներն ունեն մանկավարժների կարիք: Լավ մասնագետներ չլինելու պատճառով հայ երեխաները չեն հաճախում հայկական դպրոցներ: Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հայկական միջնակարգ դպրոցում արդեն երրորդ տարին է, ինչ առաջին դասարան չի բացվում, դպրոցը կանգնած է փակվելու վտանգի առաջ: Նշենք նաեւ այն փաստը, որ դպրոցի 80 տարին բոլորած տնօրեն պարոն Մնդլյանը նախկին նախագահ Շեւարդնաձեի կողմից արժանացել է պետական մրցանակի: