Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ

Հասարակություն

Հայ Առաքելական եկեղեցու 12-րդ դարից ձեւավորված վիրահայոց թեմը ծանր վիճակում է: Ըստ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի .«ավաղ փառացս անցավորի է»: Եթե 1920-ական թվականների սկզբին Վրաստանում գործում էր 600-ից ավելի հայկական եկեղեցի, ապա այժմ գործում է միայն 20-ը: Խորհրդային տարիներին գրեթե բոլոր եկեղեցիները դադարեցին գործելուց` բացառությամբ մեկ-երկուսի: Վրաստանի անկախացումից հետո վերաբացվել են մի քանի եկեղեցիներ:

Այսօր թեմն ունի երկու փոխառաջնորդություն. Սամցխե Ջավախքի` Ախալքալաք կենտրոնով եւ Քվեմո Քարթլիի` Բոլնիս կենտրոնով: Թեմն ունի ընդամենը 12 քահանա: Թբիլիսիում առաջնորդարանի շենքի խնդիր կա: Ախալքալաքում ամռանից կգործի վերանորոգված փոխառաջնորդարանի շենքը:

Վրաստանում բացի վրաց ուղղափառ եկեղեցուց, մյուս եկեղեցիների համար օրենսդրության խնդիր գոյություն ունի, դեռեւս չկա կրոնի, խղճի ազատության մասին օրենք: Վիրահայոց թեմի առջեւ ծառացած խնդիրներից մեկն այսօր եկեղեցիները պետությունից վերցնելն ու թեմին վերադարձնելն է: Առաջնահերթ է նաեւ այլ եկեղեցիների, հուշարձանների վերանորոգելու խնդիրը:Հաղորդագրությունը տարածել է Ա-ԻՆՖՈ-ն: