Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

TV-ՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

Հասարակություն

Այսօր գլխավոր դատախազության շենքի դեմ շարունակվում էր քաղբանտարկյալների ազատությանը նվիրված պիկետը: Այն անհամեմատ բազմամարդ էր մնացած բոլոր օրերի պիկետների համեմատ: Մասնակիցները պահանջում էին Աշոտ Զաքարյանի, Վաղարշակ Հարությունյանի, Մարտին Ղազարյանի, Էդգար Առաքելյանի, Կարեն Մարգարյանի ազատությունը: Նրանց ազատության օգտին արդեն հավաքվել է մոտ 7 հազար ստորագրություն:

Գործող հեռուստաընկերություններից պիկետը լուսաբանում էր միայն «Առավոտ» հեռուստաընկերությունը: Մյուսների մասին ահա թե ինչ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ Իզաբելա Սարգսյանը. «Միշտ կանչում ենք, ով որ գիտի, գալիս է»: Պիկետը կշարունակվի նաեւ երկուշաբթի օրը: