Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՔ Է

Տնտեսություն

2003 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 1.097 մլրդ ԱՄՆ դոլար. այդ հաղորդել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում:

Այսօր ներկայացվել է «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկման, ՀՀ ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով:

Պարտքի շուրջ 875.7 մլն ԱՄՆ դոլարը հանդիսանում է ՀՀ կառավարության անմիջական վարկային պարտավորությունները, 214.6 մլն ԱՄՆ դոլար կազմում են ԿԲ վարկային պարտավորությունները եւ 7.3 մլն ԱՄՆ դոլար` կառավարության կողմից տրամադրված երաշխիքները:

ՀՀ ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները ներկայացրել է ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանը:

Փոխնախարարի խոսքով, միջազգային կազմակերպությունների անդամավճարները 988 մլն դրամ: