Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Մեգալ. «Միացրու զգացմունքներդ»

Հասարակություն
c549d2940dbe4834aa46d85d43f2ac40

Գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը իր արվեստով կոչ է անում մարդկությանը ավելի մեծ տեղ հատկացնել իրենց զգացմունքներին:

Նկարիչների միությունում բացված իր իր թվով 9-րդ անհատական ցուցահանդեսը նա բացեց «Միացրու զգացմունքներդ» կոչով, որը նա պարզաբանեց այսպես.«Ես կոչ եմ անում բոլորին անկախ տարիքից և ազգային պատկանելությունից վերադառնալու իրենց ակունքներին, իրենց կյանքում ավելի մեծ տեղ հատկացնելու զգացմունքներին,սրտին ու սիրուն»:

Ցուցահանդեսը բացեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,որը նշեց որ շատ բարձր է գնահատում Ռաֆայել Մեգալի արվեստը:


Բազմաթիվ արվեստասերներ էին եկել դիտելու Մեգալի աշխատանքները:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 2-ը:

Ի դեպ Ռաֆայել Մեգալը մասնակցել է միջազգային նշանակության բազմաթիվ ցուցահանդեսների, ինչպես նաև անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում: