Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՀՄԱԴ ԿԱԴԻՐՈՎԻ ՈՐԴԻՆ

Հասարակություն

Մայիսի 31-ի ուշ երեկոյան իր բնակարանում մահացած է հայտնաբերվել Չեչնիայի սպանված նախագահ Ահմադ Կադիրովի ավագ որդին` 29-ամյա Զելիմխանը:

Ահմադ Կադիրովը սպանվել էր ընդամենը 22 օր առաջ, մայիսի 9-ին, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով:

Համաձայն ռուսական լրատվամիջոցների, Զելիմխան Կադիրովը մահացել է սրտի անբավարվածությունից: Ըստ նույն աղբյուրների, Զելիմխանը հոր մահից հետո հաճախ է դժգոհել սրտի շրջանում ցավերից:

Ի դեպ, ռուսական մամուլում նաեւ այսպիսի խորագիր էր հայտնվել. «Ո՞վ օգնեց մյուս աշխարհ գնալու Ահմադ Կադիրովի որդուն»:

Զելիմխան Կադիրովը որեւէ պաշտոն չէր զբաղեցնում: Հիշեցնենք, որ նրա եղբայր 27-ամյա Ռամզանը հոր մահից հետո զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը:

Զելիմխան Կադիրովը կհուղարկավորվի այսօր հոր կողքին: