Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հասարակություն

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առիթով Երեւանի Կիրովի անվան մանկական զբոսայգում ՄԱԿ-ի հայկական հիմնադրամը, Տիկնիկային գործիչների միությունը եւ «Շնորհալի երեխաներ» բարեգործական հիմադրամը կազմակերպել են միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Կազմակերպվել էր նկարչական ցուցահանդես, կավճանկար: Աշխարհի երեխաներին ուղղված բարեմաղթանքները լցվում էին օդապարիկի մեջ, իսկ հետո օդապարիկը օդ էին բաց թողելու:

«Խաղաղություն, կապույտ երկինք եւ կանաչ ճանապարհ եմ ցանկանում մեր երեխաներին»,- ասաց Տիկնիկային գործիչների միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը: