Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ

Հասարակություն

Մայիսի 28-ին Ապարան- Եր§ան ավտոմայրուղում ավտովթարի ենթարկված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի § մեկ այլ պատգամավոր՝ Լ§ոն Խաչատրյանի օգնական Դմիտրի Մարտիրոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, թե§ որոշ կայունացում կա: Այս մասին մեզ հայտնեց վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Սուրեն Մակարյանը:

Բժիշկը մեզ տեղեկացրեց, որ հնարավոր ամեն ինչ արվում է նրանց վերակենդանացման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է վթարի մանրամասներին, ապա որոշ տվյալների համաձայն, ավտոմեքենան շուռ գալուց հետո դեռ 150 մետր իներցիայով պտտվելով գնացել է:

Մենք տեղեկացանք, որ Մուշեղ Մովսիսյանին ու Դմիտրի Մարտիրոսյանին այցելել են գրեթե բոլոր պատգամավորները, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ի դեպ, վերակենդանացման բաժանմունքը լուրջ վերահսկողության տակ էր, բայց ոչ թե իրավապահների, այլ Մովսիսյան եղբայրների կողմից: Նրանք առանց պարզելու, թե ով է եկել, ում մոտ § ինչի համար, թույլ չէին տալիս ընդհանրապես մուտք գործել բաժանմունք: