Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊԱՀՊԱՆԵՆՔ ՋՈՒՐԸ»

Հասարակություն

Այս խորագրով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ եւ «Բուրգ» բնապահպանական ՀԿ նախաձեռնությամբ մայիսի 29-30-ը երիտասարդական արշավ էր կազմակերպվել Տավուշի մարզում:

Ձեռնարկի նպատակն էր բնակչության շրջանում հոգատար վերաբերմունք ձեւավորվել մեր երկրի ջրային պաշարների նկատմամբ, ներկայացնել դրանց օգտագործման կարեւորույթյունը եւ հասարակության ուշադրությունը սեւռել ջրի մաքրության պահպանման խնդրին:

Արշավականները եղան Գոշավանքում, Գոշի եւ Պարզ լճերում: Երիտասարդները մաքրման աշխատանքներ կատարեցին լեռնային լճերի մերձակայքում, տեղադրեցին ցուցանակներ մաքրության պահպանման կոչով, քարոզչական բուկլետներ բաժանեցին բնակչությանը եւ դպրոցականների համար բնապահպանական դասընթացներ անցկացրեցին: Գոշի եւ Պարզ լճերը ընտրվել էին հաշվի առնելով նրանց էկոլոգիական վատթար վիճակը եւ էկոտուրիզմի զարգացման համար առկա հեռանկարները: