Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՂՋՈՒՅՆՆԵՐ ՊԱՊԱՅԻՑ

Տնտեսություն

Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանյան Դաշնության Կենտրոնական դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Գեորգի Պոլտավչենկոյին:

Գեորգի Պոլտավչենկոն Ռոբերտ Քոչարյանին հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները: Արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, զրուցակիցները նշել են, որ տնտեսության ոլորտում համագործակցության ներուժը դեռեւս բավականին մեծ է:

Ռոբերտ Քոչարյանը հատկապես կարեւորել է երկու երկրների առանձին տարածքային վարչական սուբյեկտների մակարդակով կապերի ավելի ակտիվացումը: Նա ներկայացրել է տնտեսության այն ճյուղերը, որոնք այսօր առավել զարգացում են ապրում եւ փոխգործակցության համար հետաքրքիր կարող են լինել:

Գեորգի Պոլտավչենկոն նկատել է Երեւանում իրականացվող շինարարության մեծ ծավալը, որին մասնակից են նաեւ ռուսական ընկերություններ: