Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Տնտեսություն

Այսուհետեւ Պետական Ռեգիստրի համակարգից տեղեկագիրը եւ վիճակագրական տվյալները հասանելի կլինեն օգտվողներին WEB հանգրվանի միջոցով, որը հանդիսանում է նոր ավտոմացված համակարգի մասը: Այն փոխըմբռնման մի հուշագիր է, որը կնքվել է 2002թ. ՀՀ արդարադատության նախարարի եւ ԱՄՆ ՄԶԳ միջեւ:

Ըստ արդարադատության նախարարի՝ պետական ռեգիստրի ավտոմատացման համակարգը մշակվել է ՀՀ օրենքներին համապատասխան, այն մշակվել է նորագույն ինֆորմացիոն տեխնոլոգիաներով, պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում եւ 18 տարածքային բաժիններում տեղադրված են ժամանակակից ծրագրային ապահովման եւ տեխնիկայի միջոցներ, նշված տարածքային բաժինները կապված են պետական ռեգիստրի կենտրոնական մարմնին եւ պետական միասնական գրանցամատյանին:

Պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը պարունակում է տեղեկություններ գրանցված, այդ թվում լուծարված, 83473 անհատ ձեռնարկատերերի, 57313 առեւտրային իրավաբանական անձանց, այդ թվում ձեռնարկությունների, 7800 ոչ առեւտրային իրավաբանական անձաց, 6765 առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների, 242 իրավաբանական անձանց միությունների վերաբերյալ: