Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՏՐՎԻ ՄԻԱՆԳԱՄԻՑ, ԹԵ՝ ՄԱՍ-ՄԱՍ

Տնտեսություն

Մայիսի 25-ից 26-ը Երեւանում կայացան Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական երկօրյա խորհրդակցությունները:

Հայ- գերմանական միջկառավարական հանդիպման հայկական կողմի նախագահը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն է, իսկ գերմանական կողմի նախագահն էր ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության Անդրկովկասի եւ Միջին Ասիայի բաժանմունքի տնօրեն Վոլֆգանգ Արմբրուստերը: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերից են.
Տարածաշրջանային վարկային երաշխիքների հիմնադրամ
Մասնավոր ձեռնարկատիրության խրախուսում
Ավանդների երաշխավորման համակարգի ներդրում
Աղքատության կրճատման ռազմավարական ծրագիր
Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի վերակառուցման ծրագիր
Համայնքների զարգացման խրախուսում
Տարածաշրջանային էլեկտրահաղորդման ծրագիր
Վերականգնվող էներգետիկա
Փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի տարածաշրջանային ծրագիր
Հիվանդանոցների տեխնիկական վերազինման ծրագիր:

Հանդիպման ավարտին երկու կողմերը ստորագրեցին ՀՀ ԵՒ ԳԴՀ միջեւ 2004 թ զարգացմանն ուղղված երկկողմ համագործակցության շուրջ միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների արձանագրությունը:

Հուլիսին Գերմանիան, ըստ համապատասխան պայմանագրի, տրամադրելու է 6 միլիոն եվրոյի գրանտ, որը ուղղվելու է փոքր ՀԷԿ-երի վերականգման ծրագրին: