Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՐՇՈՓԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Հասարակություն

Ախալքալաքի շրջանի Արագվայի միջնակարգ դպրոցի այս ուսումնական տարվա շրջանավարտներին շրջանային ժողկրթբաժինը արգելել է մինչեւ քննությունների ավարտը էքսկուրսիաների մեկնել Վրաստանի սահմաններից դուրս` ասել է թե Հայաստան:

Այս մասին, ըստ Ա-Ինֆոյի, իրենց դժգոհությունն են հայտնել դպրոցի տնօրեն Անդրեաս Ապտոյանը, աշակերտները, նրանց ծնողները: Ախալքալաքի շրջանի ժողկրթբաժնի վարիչ Նարցիս Կարապետյանը նշում է, որ նման արգելքն արվել է Վրաստանի կրթության նախարարության համապատասխան կարգադրության հիման վրա:

Արգելքը հիմնականում բխում է անվտանգությունից եւ վերաբերում է Վրաստանի բոլոր դպրոցներին: Ավարտական քննություններից հետո յուրաքանչյուր շրջանավարտ բնականաբար ազատ է իր երթեւեկության վայրն ընտրելիս: