Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Քաղաքականություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը արդեն 5-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է: Նա պահանջում է անհամապաղ կատարել ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջները. մասնավորապես, ազատ արձակել հանրահավաքների արդյունքում ձերբակալված մարդկանց՝ քաղբանտարկյալներին:

Այսօր Սուրենյանցի հարազատներին թույլատրվել է հանդիպել նրա հետ, որպեսզի վերջիններս համոզեն նրան՝ դադարեցնել հացադուլը: Սուրենյանցը հրաժարվել է դադարեցնել, պարզաբանելով, որ խնդրի լուծման ելքեր ինքը չի տեսնում:

Նկատենք, որ Սուրեն Սուրենյանցը նույնիսկ չի հանդիպել իր գործը քննող քննիչի՝ Արամ Խաչատրյանի հետ: Նրան մեկ այլ քննիչ հարցաքննել է ընդամենը մեկ անգամ, այն էլ կալանավորելուց անմիջապես հետո: Ի դեպ, քննիչը չի այցելել նրան նույնիսկ հացադուլի պայմաններում: