Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ Է ՓՉԱՑՐԵԼ ԻԳԻԹՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

ՀՅԴ-մտավորականներ այսօրվա հանդիպման ժամանակ իր իշխանամետությամբ հայտնի արվեստագետ Հենրիկ Իգիթյանը սկսեց մեղադրել այսօրվա ԶԼՄ-րին, թե ինչպես է ցուցադրվում իր ելույթները:

Հենրիկ Իգիթյանի խոսքերով, ԶԼՄ-ներն այսօր բոլորին սարքում են իշխանամետ:

Մտավորականներից մյուսը վերհիշեց ՀՅԴ-մտավորականներ առաջին հանդիպումը, երբ պարոն Իգիթյանը հավասարաչափ քննադատեց եւ իշխանություններին, եւ ընդդիմությանը. «Եթերում ցուցադրեցին այն մասը միայն, որտեղ քննադատվում էր ընդդիմությունը»:

Այդ ամենին համաձայնեց ինքը՝ պարոն Իգիթյանը. «Հա, այդպես է, սարքում են»:

Խոսող ԶԼՄ-րի գնահատականը տալով Հենրիկ Իգիթյանը նաեւ արձանագրեց, որ լրատվամիջոցներն իրենց իշխանամետ գործունեությունն ապահովելու համար խաղ են անում նաեւ մտավորականների հեղինակության հետ: