Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՊ-Ն ՊԻՏԻ՞ ԲԱՑԱՀԱՅՏԻ ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քաղաքականություն

Այսօր ԱԺ «ժողպատգամավոր» խմբի անդամ, Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ ԱԺ Վերահսկիչ Պալատի գործունեությունը խիստ քաղաքականացված է:

Նա նկատեց, որ շատ ավելի լուրջ խախտումներ են եղել, որոնց մասին ՎՊ-ն ուղղակի լռել է:

Պարոն Հակոբյանը մատնանշեց հատկապես ջրային տնտեսության եւ բնապահպանության ոլորտի չարաշահումների մասին ձեռքբերած նյութերը:

Նա հիշեցրեց Վահան Հովհաննիսյանի ելույթը ջրային տնտեսության ոլորտում 30 մլն դոլարի չարաշահումների վերաբերյալ, որն այդպես էլ ՎՊ զեկույցում անդրադարձ չգտավ:

Հարցին, թե եթե ձեզ մեղադրեն զրպարտության մեջ, ի՞նչ կանեք, նա ասաց, որ ունի փաստեր եւ կարող է դրանք հրապարակել: «Անընդհատ պոլիկլինիկայի սեփականաշնորհման մասին եք խոսում, բայց դարի հանցագործությունները մնում են չբացահայտված»,-ասաց Հակոբ Հակոբյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ թեւե խոսում է իր անունից, բայց «Ժողպատգամավորը» համաձայն է իր այն մտքի հետ, որ ՎՊ-ն պետք է լինի անկուսակցական:

Նա տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում է գրություն ուղարկել գլխավոր դատախազություն եւ խնդրել ուսումնասիրել ոչ թե ՎՊ-ի կողմից իրենց ուղարկված նյութերը, այլ այն նյութերը, որոնք դուրս են ՎՊ նյութերից:

Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ իր հետ համաձայն են հանրապետականներ Համլետ Հարությունյանը եւ Արմեն Մխիթարյանը: