Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԽՈՍՆԵՐԻՆ

Մշակույթ

«ԼՂՀ ռուսախոս քաղաքացիների միությունը» կազամկերպել էր պոեզիայի երեկո` նվիրված Բուլատ Օկուջաեի ծննդյան 80-ամյակին: Կենտրոնի տնօրեն, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Վերա Խաչատրյանը ներկայացրեց պոետի կյանքը եւ ստեղծագործական ուղին: Աշակերտներն ու ուսանողները ներկայացրին պոետի ստեղծագործությունները, իսկ Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները կատարեցին նրա երգերը:

«ԼՂՀ ռուսախոս քաղաքացիների միությունը» արդեն գործում է երրորդ տարին: Ըստ «Ռեգնում» գործակալության թղթակցի, միության նպատակն է հարաբերությունների ընդլայնումը Ռուսաստանի Դաշնության եւ նախկին ԽՍՀՄ երկրների ռուսալեզու շրջանների հետ` նպաստելով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինտեգրումը ռուսալեզու միջազգային կառույցներին: