Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԲՈՂՈՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ԼԱՐԻՍԱՆ

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ ստանում է բազմաթիվ բողոքներ այն մասին, որ որոշ պետական մարմիններում` մասնավորապես որոշ նախարարություներում § գերատեսչություններում, հաճախ բավարար կերպով չի կազմակերպվում քաղաքացիների ընդունելությունը. չկան ընդունելության օրեր, ընդունելության օրերին բացակայում են ընդունելություն կատարող պաշտոնյաները, ընդունելության կազմակերպման համար պատասխանատու անձինք պատշաճ կերպով չեն տեղեկացնում քաղաքացիներին սահմանված կարգի վերաբերյալ կամ խոչընդոտում են հանդիպմանը:

Պաշտպանն անհրաժեշտ է համարում այն, որ բնակչությունը տեղեկացված լինի պետական կառավարման յուրաքանչուր մարմնում ընդունելության կարգին, ինչը, ըստ աշխատակազմի, կնպաստի հասարակության § իշխանությունների երկխոսությանը, ինչպես նա§ մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը: