Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ՝ ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ

Հասարակություն

«2004թ.-ի ուսումնական տարին լարված էր, բայց մի կողմից էլ արդյունավետ , քանի որ այս տարի կրթության որակի բարելավման տարի էր», - այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը:

Նրա խոսքերով՝ օպտիմալացման գործընթացի շնորհիվ դպրոցներն այսօր առաջընթաց են ապրում:

Օնիկ Վաթյանի հավաստմամբ՝ 206 հանրակրթական դպրոցներում կան համակարգիչներ, իսկ 168 դպրոցներում՝ համակարգչային լսարաններ:

Ներկայումս քաղաքապետարանի գերխնդիրն է՝ դպրոցներում ունենալ նվազագույնը մեկ համակարգչային լսարան: Վարչության պետի խոսքերով՝ 61 հանրակրթական դպրոցներ վերանորոգվել են, իսկ 14 դպրոցներում տարվում են շինարարական աշխատանքներ: 17 վթարային դպրոցների մարզադահլիճներ վերանորոգվել են եվ մոտ 103 դպրոցներ մարզագույք են ստացել: Երեւանում այս տարի շրջանավարտների թիվը հասնում է մոտ 12000-ի:

Վարչության պետը վարորդական իրավունք չունեցող շրջանավարտներին զգուշացրեց, որ վերջին զանգի օրը ավտոմեքենայի ղեկին չլինեն: