Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԻԿԵՏ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ

Հասարակություն

Գլխավոր դատախազության դեմ քաղբանտարկյալների հարցերով կազմակերպված հ/կ-ների այսօրվա պիկետը նվիրված էր Սուրեն Սուրենյանցին:

Հիշեցնենք, որ Սուրենյանցը ձերբակալվել է ապրիլի 4-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել «իշխանությունը բռնի կերպով տապալելու կոչ անելու» պատճառաբանությամբ:

Ավելի ուշ Սուրենյանցի փաստաբանը տեղեկացրեց, թե հատկապես որ «կոչի» համար է ձերբակալվել Սուրենյանցը: Վերջինս Շենգավիթ համայնքում փետրվարին կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Հողն այրվելու է ձեր ոտքերի տակ»:

Այսօրվա պիկետի ընթացքում Սուրեն Սուրենյանցի ազատ արձակելու դիմումի ստորագրել է մոտ 1700 մարդ: Ժամը 11.00-ին այս դիմումը հանձնվեց գլխավոր դատախազությանը: