ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»
Աջակցիր «Ա1+»-ինԱզատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության անդամները այսօր իրենց պարտքն են համարում հասարակությանը տրամադրել իրենց ունեցած տեղեկատվությունը արտգործ նախարար վարդան Օսկանյանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման վերաբերյալ:
Ըստ նրանց, համանախագահները նախատեսել են Ղարաբաղի անկախության վերացումը Վարդան Օսկանյանի պատկերացրած օկուպացված տարածքների վերադարձով եւ ԼՂ ում նախագահի պաշտոնի վերացմամբ: Ղարաբարը Հայաստանի հետ կկապվի միջանցքով , նման կապող միջանցք կունենան նաեւ Ադրբեջանը եւ Թուրքիան: Այս ամենը կատարվում է Թուրքիայի նախաձեռնությամբ - նշեց նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը :
Նշենք, որ Ազատագրված տարածքների պաշտպանություն նախաձենության հայտարարությունը չի հերքվել իշխանության կողմից: