Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական անգամ հայ հանրությանը «ավետեց», թե պաշտոնական Երեւանը որեւէ զիջման չի գնալու ԼՂՀ կարգավիճակի խնդրում: Նա մեկ անգամ էլ կրկնեց, թե առաջնայինը կարգավիճակն է, թե մնացյալ հարցերը ածանցյալ են:

Մեր իրավասու պաշտոնյաների այսօրինակ պահվածքը մտահոգվելու տեղիք է տալիս: Ստացվում է, որ իրականությանը համապատասխանում են մամուլ նետված այն տեղեկությունները, թե նախատեսվում է Քաշաթաղից բացի, մյուս ազատագրված տարածքները վերադարձնել Ադրբեջանին եւ որ հայկական կողմը պատրաստ է նման զիջման կամ պայքարում է առավելագույնը Քարվաճառն էլ պահելու համար:

Ստացվում է, որ երկրորդական են նաեւ խաղաղությունն ու ազգաբնակչության անվտանգությունը. հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այսօր ԼՂՀ բնակչության, նաեւ` հրադադարի պահպանման միակ երաշխիքն են: