Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՆԱԿԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ Է

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պնդում է, որ բանակը պետք է ապաքաղաքական լինի եւ զինված ուժերի կամքով ու նախասիրությամբ պայմանավորված չլինի իշխանության ձեւավորումը:

Նա հայտարարում է, որ 2003 թվականի նախագահի ընտրությունների առաջին փուլից հետո ընդդիմությանն ուղղված ՀՀ ՊՆ լխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հայտարարություն- սպառնալիքն ուղղակի նշանակում է մտնել քաղաքականության մեջ:

Նույնն էր նշանակում նաեւ վերջերս ԼՂՀ պաշպանության փոխնախարարի հայտարարությունը այն մասին, թե եթե իշխանությունը փոխվի, իրենք չեն ենթարկվի Հայաստանին: