Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՌԵՑՎԵ՞Ց «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»-Ը

Հասարակություն

Հանրային ռադիոյով հեռարձակվող «Ազատություն» ռադիոկայանի մեկժամյա հաղորդման վերջին հինգ րոպեն լսելու հնարավորությունից ռադիոլսողներն այսօր զրկվեցին:

Ռադիոկայանի աշխատակիցները եթերում խոստացել էին ռադիոլսողներին հաղորդման վերջում` հեռախոսով ուղիղ կապ հաստատել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ, որը եւ միանգամից կներկայացներ, թե տվյալ պահին ինչ է տեղի ունենում ընդդիմության հրավիրած հանրահավաքում:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդման ավարտից 5 րոպե առաջ հաղորդումը անջատվեց եւ իրենց հետաքրքրող նյութի փոխարեն ունկնդիրները ստիպված էին լսել ինչ-որ երգեր:

Երբ որ լրացավ «Ազատություն» ռադիոկայանին հատկացված ժամանակը, Հանրային ռադիոյի հաղորդավարը տեղեկացրեց, որ «Ազատություն» ռադիոկայանի հաղորման վերջին 5 րոպեն չհեռարձակվեց արբանյակային կապի խափանման պատճառով: