Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԴԵՌ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

Ընդդիմության կազմակերպած հանրահավաքի սկզբից 30 րոպե առաջ արդեն իրավապահները փակել են Բաղրամյան պողոտային հարող եւ դեպի նախագահի նստավայր տանող Դեմիրճյան փողոցի երկու կողմը:

Փողոցը փակվել է այն պարզ պատճառով, որ այնտեղ կուտակված են ուժային կառույցների ներկայացուցիչները` համապատասխան տեխնիկայով:

Նշենք, որ ընդդիմության ցույցը կազմակերպվում է Մատենադարանի մոտ, որը բավականաչափ հեռու է Դեմիրճյան փողոցից եւ նախագահի նստավայրից: