Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԺԵՔ, ՈՐ ՄԻՇՏ ԿՄՆԱ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Մշակույթ

Այսօր Նկարիչների միությունում բացվեց Վրույր Գալստյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Այն նվիրված էր նկարչի ծննդյան 80-ամյակին:

Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի մոտ 100 աշխատանքները, որոնք ստեղծվել էին 1960ական թվականներից սկսած:

«Ես Վրույրին ծանոթ եմ եղել դեռ ուսանողական տարիներից: Վրույրի մեջ պոռթկում է նկարչի ձգտումները, նրա մեջ կա ինքնատիպ արժեք, որն անփոխարինելի է», - ասում է գեղանկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

Նկարիչների միության նախագահի խոսքերով նկարիչը մեծ հետք է թողել հայ կերպարվեստում, նոր ճանապարհ է բացել արվեստում: Նկարիչների միության նախագահը նաեւ նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված նկարները մի յուրատեսակ լույս են սփռել ամենուր: